“Օսա-ԱԿ” ԶՀՀ-ները արդիականացումը կատարվում է հայկական ձեռնարկություններում

7 ապրիլի 2015

 

Ըստ www.panarmenian.net-ի փոխանցման՝ մի շարք հայկական ձեռնարկություններ “Պատնեշ” ՓԲԸ և “Ժամհար- ԴԴ” ԲԲԸ գլխավորությամբ իրականացնում են “Օսա-ԱԿ” զենիթահրթիռային համալիրների արդիականացում:

Մասնավորապես, իրականացվում են հետևյալ աշխատանքները՝ ռադիոտեղորոշիչ կայանի շարժական թիրախների ընտրության արդիականացված թվային համակարգի տեղադրում, “ՏՕՎ-Մ” արդիականացված օպտիկաէլեկտրոնային վիզիրների տեղադրում և այլ, գրում է “Վոեննի ինֆորմատորը”:

Հայտնի է, որ “ՏՕՎ-Մ”-ը կարող է աշխատել երկու ռեժիմով՝ դիտարկման լայն և նեղ դաշտով:

Սկզբնական տեղադրման հեռուստախցիկը փոխարինվում է նոր ցերեկային/գիշերային թվային տեսախցիկով՝ 600×500 պիքսել հնարավորություն ունեցող սարքերով:

Դա ապահովում է ավելի լավ որակ և կոնտրաստություն ստանդարտ պայմաններում վատ լուսավորության դեպքում: Նախկինում տեղադրված ՎՊՈւ-44 (55 ) ցուցիչները փոխարինվել են ժամանակակից 8 դյույմանոց հեղուկաբյուրեղային դիսպլեյով, ինչը թույլ է տալիս բարձր որակով վերարտադրել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախը, որի պատկերը ստացվում է նոր խցիկի շնորհիվ:
Այս լուրը www.panarmenian.net-ով տարածվել է արդեն 206 անգամ և հավանել է՝ 62 օգտատեր:

admin

Related Posts