ՊԱՏՆԵՇ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

1. Ընկերությունը ունի միայն ընդհանուր ժողով:

Համաձայն “Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի Խորհրդի իրավասությունները իրականացնում է Ընդհանուր ժողովը (“Խորհուրդը պետք է ստեղծվի 50 և ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում: Մինչև 50 բաժնետեր ունեցող ընկերությունում խորհուրդ չստեղծելու դեպքում, նրա իրավասություններն իրականացնում է ժողովը: (“Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքի, հոդված 83):

2. Կորպորատիվ Կառուցվածք

Համաձայն ընկերության Կանոնադրության և Կորպորատիվ Կառավարման կանոնագրքի պահանջների, ընկերությունը սահմանել է հետևյալ կորպորատիվ կառուցվածքը
ա) Բաժնետերերի ընդհանուր ժողով :
բ) Խորհուրդ – չունի
գ) Խորհրդի հանձնաժողովներ – չունի
դ) Գործադիր մարմին – “Պատնեշ” փակ բաժնետիրական ընկերություն:
Ընկերությունը նշանակալից բաժնետեր է: Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, տիրապետում է 5000 բաժնետոմս, որը կազմում է ընկերության կանոնադրական կապիտալի 100 %-ը:

3. Բաժնետերերի ընդհանուր ժողով (ԲԸԺ)

1. Հաշվետու տարում գումարվել են տարեկան ընդհանուր ժողով և 5 արտահերթ ընդհանուր ժողովներ: Բոլոր ԲԸԺ-երը գումարվել են ք. Երևան, Բագրևանդի թաղ., -5 հասցեում:

2. Տարեկան ընդհանուր ժողովը անցկացվել է 14.06.2013թ., արտահերթ ընդհանուր ժողովները անցկացվել են 27.09.2012թ, 27.03.2013թ., 15.04.2013թ., 19.04.2013թ.:

3. ԲԸԺ անցկացնելու մասին որոշումը կայացվել է “Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքի 71 հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է ԲԸԺ-ից 15 օրառաջ: Նույն ժամկետում ծանոթացվել են նաև հրավիրվածները:

4. Գործնականում չի կիրառվում. բաժնետերը մեկն է:

5. Խորհրդի հանձնաժողովները – չունի
Աուդիդ հանձնաժողով. ընկերությունը աուդիտ հանձնաժողով չունի:

6. Գործադիր մարմին.
Ընկերության գործադիր մարմինը բաղկացած է /մեկ/ տնօրենից և վարչությունից:
«Պատնեշ» ՓԲԸ-ում ՀՀ Պաշտպանության Նախարարության Լիազոր ներկայացուցիչ Ա.Ա.Հ.` Պետրոս Հարությունի Վարդանյան
Տարիքը` 20 մարտի 1967թ.
Հիմնական պաշտոնը` ՀՀ ՊՆ ՌԱՊԿ օկտահանման բաժնի պետ, գնդապետ։
Վերջին 3 տարվա աշխատանքային փորձը` Ծառայում է ՀՀ Զինված ուժերում
Նշանակման օրը` 17.04.2014թ.
Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետություն
Մասնագիտությունը` Ֆիզիկ
Հեռախոս` 094-05-07-36

7. Կորպորատիվ քարտուղար
Ա.Ա.Հ.` Արտավազդ Սերոբի Մակինյան
Տարիքը` 15 դեկտեմբերի 1957թ.
Հիմնական պաշտոնը` «Պատնեշ» ՓԲԸ իրավաբան – վարչական ապարատի ղեկավար
Վերջին 3 տարվա աշխատանքային փորձը` Իրավաբան
Նշանակման օրը`16.06.2014թ.
Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետություն
Մասնագիտությունը` Իրավագիտություն
Որակավորումը` Իրավաբան
Հեռախոս` 093-79-03-57
“ՊԱՏՆԵՇ” ՓԲԸ տնօրեն` Համլետ Բորիսի Հարությունյան
Ծնվել է 1956թ. ապրիլի 25- ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: 1978թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը ինժեներ – էլեկտրիկի որակավորմամբ (ԷՀՄ):
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Աշխատանքի վերջին տեղերը, զբաղեցրած պաշտոնները`
• “Հրազդանմաշ” ԲԲԸ, գլխավոր ճարտարագետ, տնօրեն:
• “Միկա Ցեմենտ” ՓԲԸ, արտադրության պետ:
• “Պատնեշ” ՓԲԸ- ում աշխատում է 2013թ. ապրիլի 15- ից առայսօր:
Հեռախոսահամարը` ծառայողական – 094 05 07 36:

Ընկերության վարչությունը ձևակերպված է հետևյալ տեսքով`
1. Տնօրեն – 1
2. Գլխ. ճարտարագետ – 1
3. Տնօրենի տեղակալ տնտեսագիտական հարցերի գծով – 1
4. Գլխ. հաշվապահ – 1
5. Իրավաբան – կադրային բաժնի պետ – 1
6. 1-ին բաժնի պետ – 1
7. Հաշվապահ – գանձապահ – 1
8. Հաշվապահ – 1
9. Տնտեսագետ – գնումներ համակարգող – 1
10. Գործավար – 1
11. Պահակային ծառայության պետ – 1
12. Վարորդ – 1
Ընդամենը` 13

Ընկերության տարեկան հաշվետվությունը ներկայացվել և հաստատվել է Բաժնետերերի ընդհանուր ժողովում` 2013թ. հունիսի 14- ին:

Ստորագրված է
Ժողովի Նախագահ
Ժաղովի քարտուղար

Հայաստանում հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի նորոգում եւ արդիականացում կիրականացվի: Այդ մասին նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած հաշվետվության մեջ:
Դա առաջին հերթին վերաբերվում է С-300 համակարգին: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքում (Ռուսաստանի եւ Բելառուսի մասնագետների հետ) ընդհանուր որոշում է ընդունվել տվյալ նպատակների համար օգտագործել Հրազդանի «Պատնեշ» ՓԲԸ-ն, որը 100%-ով պետական ընկերություն է:

Այդ գործարանը կառուցվել է 1980-ական թվականներին` որպես ռազմական տեխնկայի ռադիոէլեկտրոնիկայի նորոգման տարածաշրջանային կենտրոն, ունի համապատասխան արտադրական տարածքներ, շենք եւ շինությունները:

Նախապես պլանավորվել էր C-300-ի արդիականացումն իրականացնել Երեւանի «Ավտոմատիկա» ընկերությունում, սակայն այնտեղ շենքային պայմանները բավարար չեն: